Փաշինյանը՝ ԵԱՏՄ ղեկավարներին. «Հանրաքվե անելն անտրամաբանական է»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Հայաստանը Ռուսաստանի հետ հաստատում է նոր հարաբերություններ: Համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք՝ այդ թվում այն պատճառով, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները բաց են ու անկեղծ, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով օրերս Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ղեկավարների հայտարարությանը, թե «Հայաստանում կարճ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացվի՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա «անտրամաբանական է».
«Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որեւէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա: Հանրաքվե անելն այս պահին հիմնավորված չէ»:

Leave a comment