Երեւան: Մեդիամաքս: Փարիզում Հրաչյա Աճառյանի հուշատախտակ կբացվի:
Այդ մասին Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանձնաժողովի անդամները կարեւորել են Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախատեսվում է մեկտեղել եւ առանձին հատորներով հրատարակել Հրաչյա Աճառյանի հոդվածները, որոնք հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում: