Թրամփը խստացրել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի պայմանները․ New York Times․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի պայմանները։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նորացված պայմաններն արդեն փոխանցվել են իրանական կողմին։ Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ չեն բացահայտվում Վաշինգտոնի նոր առաջարկների կոնկրետ մանրամասները։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ կատարված փոփոխությունների նպատակն է լրացուցիչ ճնշում գործադրել Թեհրանի վրա և արագացնել բանակցային գործընթացը։

The New York Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ Իրանը բավարար արագությամբ չի արձագանքում Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկներին, ինչը դժգոհություն է առաջացնում Սպիտակ տանը։

Այս փուլում կողմերը շարունակում են քննարկումները, սակայն հնարավոր համաձայնագրի վերջնական պայմանները դեռևս համաձայնեցված չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment