https://arm.sputniknews.ru/20260531/qpn-hujs-uni-te-barekam-erkiry-chi-nkatum-ir–sirakhaghery-arevmutqi-het-manaserjan-102741236.html
ՔՊ–ն հույս ունի, թե բարեկամ երկիրը չի նկատում իր սիրախաղերը Արևմուտքի հետ. Մանասերյան
ՔՊ–ն հույս ունի, թե բարեկամ երկիրը չի նկատում իր սիրախաղերը Արևմուտքի հետ. Մանասերյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետը արձանագրում է, որ եթե տարիներ առաջ տեսականորեն հնարավոր էր համագործակցել և՛ ԵՄ–ի և՛ ԵԱՏՄ–ի հետ` լինելով ԵԱՏՄ հիմնադիր անդամ, ապա 2022 թ․-ին… 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T21:00+0400
2026-05-31T21:00+0400
2026-05-31T21:01+0400
թաթուլ մանասերյան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91470757_0:0:1600:901_1920x0_80_0_0_86d6e4dd28eacff6d9596b637ea22e6e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսաստանից ստացած բանավոր և գրավոր ծանուցումներին հաջորդած մի քանի օրերի ընթացքում Հայաստանի իշխանություններից այդպես էլ որևէ լուրջ արձագանք չտեսանք. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։Նշենք` մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ–ն գնաճից չի վախենում, քանի որ ծրագրում է հարստանալ։ Մայիսի 28-ի ասուլիսում էլ հայտարարեց, թե վերջին տարիներին ՌԴ–ից մի քանի անգամ նման նամակներ ստացվել են, և լուծվել են աշխատանքային ճանապարհով։Թաթուլ Մանասերյանը, սակայն, կարծում է, որ իրավիճակն այսօր ավելի քան լուրջ է։Մանասերյանը շեշտում է, որ միջազգային հարաբերություններում, դիվանագիտության, այդ թվում՝ տնտեսական դիվանագիտության մեջ ընդունված չէ ուղիղ տեքստով ինչ-որ բան ասել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է բարեկամ երկրներին, հարցերը փորձում են լուծել շատ ավելի պարզունակ ճանապարհով, որպեսզի ճգնաժամային վիճակներ չառաջանան։Նրա խոսքով` ՌԴ–ը բազմիցս Հայաստանի իշխանություններին հասկացրել է, որ եթե տարիներ առաջ տեսականորեն հնարավոր էր համագործակցել և՛ ԵՄ–ի և՛ ԵԱՏՄ–ի հետ` լինելով ԵԱՏՄ հիմնադիր անդամ, ապա 2022 թ․-ին իրավիճակը կտրուկ փոխվել է, և այսօր ԵՄ ասելով՝ Ռուսաստանը առաջին հերթին նկատի ունի այն երկրներին, որոնք պատերազմում են իր դեմ։«Ոչ թե բացասական վերաբերմունք ունեն, ոչ թե խնդիրներ ունեն, այլ բառացիորեն պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Այստեղ պետք է հստակ երևա` ովքեր են բարեկամները, ովքեր են թշնամիները, և գոնե իրականում չպետք է մեղանչել արդարության առջև և չուրանալ էն ամենը, ինչ արվել է երկու կողմերից՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի կողմից երկկողմ հարաբերությունները ջերմացնելու համար»,– նշում է Մանասերյանը։Նրա բնորոշմամբ` ՀՀ իշխանությունը հույս ունի , թե բարեկամ երկիրը չի նկատում կամ չպիտի տեսնի իրենց ոչ բարեկամական քայլերը կամ սիրախաղերը Արևմուտքի հետ։Ի դեպ, մայիսի 28-ին նաև հայտնի դարձավ, որ մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակելու է ՀՀ–ից լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը` մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։Թաթուլ Մանասերյանը այս հայտարարությունը ևս դիտարկում է հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համատեքստում` նշելով. «Ռոսսելխոզնադզորի» կամ մնացած կազմակերպությունների քայլերը չեն կարող մեկուսի դիտարկվել»։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շուկան ԵՄ–ով փոխարինելու մասին հայտարարություններին, Մանասերյանը որպես հակափաստարկ հայկական կոնյակի օրինակն է բերում. Հավելենք, որ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։ Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91470757_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2656f7ba26fe12a6d087f81c8390003f.jpg.webp
թաթուլ մանասերյան, ռուսաստան, հայաստան
թաթուլ մանասերյան, ռուսաստան, հայաստան
Տնտեսագետը արձանագրում է, որ եթե տարիներ առաջ տեսականորեն հնարավոր էր համագործակցել և՛ ԵՄ–ի և՛ ԵԱՏՄ–ի հետ` լինելով ԵԱՏՄ հիմնադիր անդամ, ապա 2022 թ․-ին իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Ասում են` ոչինչ, մենք ավելի շատ փող կունենանք։ Իրականում ինչքան այդ արտահայտությունը հնչել է, ինչքան այս իշխանությունն ասել է, որ մենք հեսա ավելի հարստանալու ենք, ավելի բարեկեցիկ ենք ապրելու, այնքան կյանքն ավելի ծանր է դարձել»,– ասում է Մանասերյանը` հավելելով, որ ՔՊ–ի իշխանության տարիներին ՀՀ–ում աղքատության մակարդակը հասել է 40 %–ի` հատելով վտանգավոր շեմը։ Իսկ վերջին 2-3 տարում, տնտեսագետի դիտարկմամբ, կառավարությունն ընդհանրապես խուսափում է հրապարակել աղքատության վերին շեմը, որն իր տեղեկություններով` Շիրակի և Գեղարքունիքի մարզերում 60 %–ից էլ բարձր է։
Թաթուլ Մանասերյանը, սակայն, կարծում է, որ իրավիճակն այսօր ավելի քան լուրջ է։
«Այսօրվանից սկսած կարելի է համարել, որ այս իրավիճակում, այս իշխանությունների օրոք, Հայաստանն այլևս երբեք այսօրվա գնով ՌԴ–ից գազ չի ստանա։ Ի՞նչ է ստանալու ՀՀ քաղաքացին։ 350 %–ով ավելի բարձր գազի գին։ Հիմա համեմատեք Հայաստանի բնակչության բարեկեցությունը Եվրոպայի հետ։ Տեսեք, թե որքանով է տանելի այդ գինը եվրոպացու համար, և կպատկերացնեք, թե ինչ վիճակում կհայտնվի շարքային հայաստանցին։ Եթե գազի գինը 3․5 անգամ և ավելին բարձրանա սպառողի համար, դա նշանակում է, որ 3․5 անգամ ավելանալու է այն ծախսը, որ նախկինում կատարում էր ՀՀ քաղաքացին իր կացարանը տաքացնելու, տարբեր կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Այսինքն` ստիպված է լինելու 3․5 անգամ ավել վաստակել։ Իսկ կա՞ն արդյոք այդ պայմանները Հայաստանում»,– հռետորական հարցադրում է անում Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Մանասերյանը շեշտում է, որ միջազգային հարաբերություններում, դիվանագիտության, այդ թվում՝ տնտեսական դիվանագիտության մեջ ընդունված չէ ուղիղ տեքստով ինչ-որ բան ասել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է բարեկամ երկրներին, հարցերը փորձում են լուծել շատ ավելի պարզունակ ճանապարհով, որպեսզի ճգնաժամային վիճակներ չառաջանան։
Նրա խոսքով` ՌԴ–ը բազմիցս Հայաստանի իշխանություններին հասկացրել է, որ եթե տարիներ առաջ տեսականորեն հնարավոր էր համագործակցել և՛ ԵՄ–ի և՛ ԵԱՏՄ–ի հետ` լինելով ԵԱՏՄ հիմնադիր անդամ, ապա 2022 թ․-ին իրավիճակը կտրուկ փոխվել է, և այսօր ԵՄ ասելով՝ Ռուսաստանը առաջին հերթին նկատի ունի այն երկրներին, որոնք պատերազմում են իր դեմ։
«Ոչ թե բացասական վերաբերմունք ունեն, ոչ թե խնդիրներ ունեն, այլ բառացիորեն պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Այստեղ պետք է հստակ երևա` ովքեր են բարեկամները, ովքեր են թշնամիները, և գոնե իրականում չպետք է մեղանչել արդարության առջև և չուրանալ էն ամենը, ինչ արվել է երկու կողմերից՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի կողմից երկկողմ հարաբերությունները ջերմացնելու համար»,– նշում է Մանասերյանը։
Նրա բնորոշմամբ` ՀՀ իշխանությունը հույս ունի , թե բարեկամ երկիրը չի նկատում կամ չպիտի տեսնի իրենց ոչ բարեկամական քայլերը կամ սիրախաղերը Արևմուտքի հետ։
«Մենք պետք է փորձենք քաղաքատնտեսական վերլուծություն անել։ Իսկ քաղաքատնտեսական վերլուծությունը, նույնիսկ ամենապրիմիտիվ մեթոդներով, հուշում է, որ ներկայիս իշխանությունների կողմից, հատկապես` տնտեսության կառավարիչների կողմից կա արդարամտության, բարեպաշտության, բարեկրթության լուրջ դեֆիցիտ»,– ասում է տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը այս հայտարարությունը ևս դիտարկում է հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համատեքստում` նշելով. «Ռոսսելխոզնադզորի» կամ մնացած կազմակերպությունների քայլերը չեն կարող մեկուսի դիտարկվել»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շուկան ԵՄ–ով փոխարինելու մասին հայտարարություններին, Մանասերյանը որպես հակափաստարկ հայկական կոնյակի օրինակն է բերում.
«Ի՞նչ եք կարծում՝ «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որն այսօր սեփականատերն է կոնյակի գործարանի, հայկական ամենամրցունակ և աշխարհում ամենաճանաչված ապրանքի, թո՞ւյլ է տալու, որ հայկական կոնյակը մուտք գործի ֆրանսիական շուկա կամ ընդհանրապես եվրոպական շուկա, որտեղ առաջին պլանում են փորձում պահել ֆրանսիական, իսպանական, հունական և այլ կոնյակներ»։