Ռուսաստանից վերադարձած հայրերն այլևս չեն կարողանա այնտեղ աշխատել. Ռուսաստան կկարողանանք մեկնել միայն վիզայով. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․

«Ռուսաստանը հետ է կանչում իր դեսպանին։ Հայկական մրգի ու բանջարեղենի համար շուկան փակ է, ինչպես և ծաղկի, կոնյակի, գինու և Ջերմուկի համար։

Ռուսաստանից կվերադառնա 300 000 հայ։ Նրանք այլևս չեն կարողանա այնտեղ աշխատել։ Մենք Ռուսաստան կկարողանանք մեկնել միայն վիզայով։

Դեռ հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին. գոնե պարզ կլիներ, թե ինչի համար ենք այս ամենն անում։ Բայց Եվրոպայից առաջարկ չկա։

Դավաճանների խունտան շարունակում է կատարել օտարերկրյա տերերի հրամանները և թքած ունենալ սեփական ժողովրդի շահերի վրա։

Կարո՞ղ է արդյոք մի ամբողջ հասարակություն հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել։ Պարզվում է՝ կարող է։

Թող լինի այնպես, ինչպես ուզում են կառավարական աղանդի անդամները»։

 

Leave a comment