Իրանը չի հաստատի որևէ համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ լիարժեք վստահություն չի ունենա, որ պաշտպանված են իրանական ժողովրդի իրավունքներն ու շահերը։ Այս մասին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք չենք հավանություն տա որևէ համաձայնագրի, քանի դեռ համոզված չենք, որ իրանական ժողովրդի իրավունքները պահպանված են»,-ասել է նա։
Ղալիբաֆի խոսքով՝ հակամարտության նոր փուլում Իրանի հակառակորդները փորձում են տնտեսական ճնշումների և տեղեկատվական արշավների միջոցով պառակտում սերմանել երկրի ներսում և թուլացնել հասարակական համախմբվածությունը։
«Պատերազմի նոր փուլում թշնամին տնտեսական ճնշումների և տեղեկատվական արշավների միջոցով փորձում է տարաձայնություններ հրահրել և խաթարել երկրի միասնությունը՝ փոխհատուցելու իր ռազմական պարտությունը և ստիպելու մեզ հանձնվել։ Ի՜նչ ապարդյուն մոլորություն», -հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի պատրաստվում ընդունել արտաքին ճնշումների ներքո կայացված որոշումներ և շարունակելու է պաշտպանել երկրի ազգային շահերը։