Ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին․ Քաղաքապետարանը՝ զգուշացնում է

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 23։00֊ն սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում՝ Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում․:

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

«Հունիսի 1-ին՝ ժ. 11։30-19։00-ը երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment