Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 8 մարդ

Բաժանորդագրվել

Զոհերի թվում է 9 ամսական երեխա։ ԶԼՄ-ները գրում են, որ ավտոբուսում զբոսաշրջիկներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը բախվել է Դենիզլի-Այդին մայրուղու Տիրկազ շրջանի մոտակայքում գտնվող արգելապատնեշին և բռնկվել: Պատահարի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ վարորդը և 9 ամսական երեխա, ևս 33 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում Է TRT Haber-ը:

Իզմիր-Անթալիա երթուղով ուղևորվող ավտոբուսում եղել է 41 մարդ, ներառյալ 38 ուղևոր: Տուժածներին հիվանդանոցներ են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, իսկ զոհվածների մարմիններն ուղարկել են դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար:

Վթարի վայրում աշխատել են շտապօգնության բրիգադներ, ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ և այլ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ:

Leave a comment