Հրշեջ-փրկարարները մարել են Խարբերդի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը


Մայիսի 31-ին՝ ժամը 03։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի Ամառանոցներ 15-րդ փողոցում այրվում է տուն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը․ տուժածներ չկան։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝ 05։36-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։

Դիտումների քանակ6

Leave a comment