Ֆրանսիայում «ՊՍԺ»-ի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգություններեն սկսվել։
Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, կան հարյուրավոր ձերբակալվածներ, 7 ոստիկան վիրավորվել է։
Ֆրանսիական ոստիկանությունը 416 մարդու է ձերբակալել այն անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են երկրի մի շարք քաղաքներում Չեմպիոնների լիգայի եզրափակչում «ՊՍԺ»-ի հաղթանակից հետո:
Նշենք՝ Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» (ՊՍԺ) երկրորդ տարին անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասնելով Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։