Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել հետախուզվողի մոտ

Հասարակություն

05.02.2026 | 18:21

ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները փետրվարի 3-ին Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ստուգմամբ պարզվել է, որ 37-ամյա ուղևորը հունվարի 30-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքներով:

37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment