Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում տեղակայված Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։
Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մայիսի 30-ին արձակված բալիստիկ հրթիռը, սակայն դրա բեկորներն ընկել են ավիաբազայի տարածքում՝ վնասելով այդ թվում MQ-9 Reaper տեսակի հարձակողական անօդաչու երկու թռչող սարքեր։
Դրանցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչև 30 միլիոն դոլարի։ Բացի այդ, ամերիկացի մի քանի զինծառայողներ ստացել են կյանքին վտանգ չներկայացնող վնասվածքներ։