Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային

Քաղաքականություն

Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային

Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում տեղակայված Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրների՝ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մայիսի 30-ին արձակված բալիստիկ հրթիռը, սակայն դրա բեկորներն ընկել են ավիաբազայի տարածքում՝ վնասելով, այդ թվում, MQ-9 Reaper տեսակի երկու հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանց արժեքը գնահատվում է մինչև 30 միլիոն դոլար յուրաքանչյուրի համար։

Բացի այդ, մի քանի ամերիկացի զինծառայողն է վնասվածքներ։ ԱՄՆ հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակման վերաբերյալ հաղորդագրությունները։

Leave a comment