https://arm.sputniknews.ru/20260530/amni-ev-irani-mijev-hamadzajnagiry-mvot-e-aravel-qan-erbeve-turqiaji-artgvortsnakharar-102818674.html
ԱՄՆ–ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է առավել, քան երբևէ. Թուրքիայի արտգործնախարար
ԱՄՆ–ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է առավել, քան երբևէ. Թուրքիայի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված… 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T16:29+0400
2026-05-30T16:29+0400
2026-05-30T16:29+0400
հաքան ֆիդան
թուրքիա
հորմուզի նեղուց
բանակցություններ
ամն
դոնալդ թրամփ
իսրայել
կատար
օման
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89013814_0:0:1600:901_1920x0_80_0_0_ce7279c742c50be85e2920e32341f998.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանն այժմ առավել, քան երբևէ մոտ են համաձայնության հասնելունկինում երբևէ եղել են։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության զարգացմանը։ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Հորմուզի նեղուցում Իրանի ստեղծած վարչության դեմ«Երկու կողմերն էլ ձգտում են դրական արդյունքի։ Համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։Ֆիդանը նշել է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։Նրա խոսքով՝ կողմերը մոտեցում են մշակել, ըստ որի` իրանական միջուկային ծրագրի քննարկումը կշարունակվի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների հասնելուց հետո։Նա հավելել է, որ ճգնաժամի հետևանքներն անդրադառնում են ոչ միայն էներգետիկ անվտանգության վրա, այլև ազդում են համաշխարհային գների, պարենային անվտանգության և տնտեսական աճի տեմպերի վրա։Ֆիդանի կարծիքով՝ այս փուլում Հորմուզի նեղուցի հարցն ավելի առաջնահերթ է դարձել, քան միջուկային հիմնախնդիրը։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ թշնամական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածությունը կարող է նպաստել Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների առաջխաղացմանը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
թուրքիա
հորմուզի նեղուց
ամն
իսրայել
կատար
օման
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89013814_95:0:1518:1067_1920x0_80_0_0_acc8fae8d3c4930da3707df770b99f2b.jpg.webp
հաքան ֆիդան, թուրքիա, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, կատար, օման, իրանի իսլամական հանրապետություն
հաքան ֆիդան, թուրքիա, հորմուզի նեղուց, բանակցություններ, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, կատար, օման, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանն այժմ առավել, քան երբևէ մոտ են համաձայնության հասնելունկինում երբևէ եղել են։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության զարգացմանը։
«Երկու կողմերն էլ ձգտում են դրական արդյունքի։ Համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Ֆիդանը նշել է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Նրա խոսքով՝ կողմերը մոտեցում են մշակել, ըստ որի` իրանական միջուկային ծրագրի քննարկումը կշարունակվի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների հասնելուց հետո։
«Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը չափազանց մեծ ճնշում է առաջացնում ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ Իրանի վրա»,-ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ ճգնաժամի հետևանքներն անդրադառնում են ոչ միայն էներգետիկ անվտանգության վրա, այլև ազդում են համաշխարհային գների, պարենային անվտանգության և տնտեսական աճի տեմպերի վրա։
Ֆիդանի կարծիքով՝ այս փուլում Հորմուզի նեղուցի հարցն ավելի առաջնահերթ է դարձել, քան միջուկային հիմնախնդիրը։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ թշնամական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածությունը կարող է նպաստել Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների առաջխաղացմանը։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: