Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով

Նիդերլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է Անգլիայում՝ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով, հաղորդում է The Sun-ը։

31-ամյա անգլիացին առավոտյան ժամը 9-ին Lamborghini մակնիշի մեքենայով Հեմփշիրի M3 մայրուղու վրա բախել է արգելապատնեշին: Վթարին այլ մեքենաներ չեն մասնակցել, տուժածներ չկան:

Ոստիկանությունը ձերբակալել է ֆուտբոլիստին՝ մեղադրելով նրան թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու, վտանգավոր վարելու, C դասի թմրանյութ պահելու և թմրամիջոցների թեստ հանձնելուց հրաժարվելու մեջ։ Հետագայում նա գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև հետաքննության ավարտը։

Ռահիմ Սթերլինգը փետրվարին ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Ֆեյենորդին», որի կազմում անցկացրել է 8 խաղ ու կատարել 1 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Չելսիում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում» և Անգլիայի ազգային հավաքականում։

Leave a comment