ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ

https://arm.sputniknews.ru/20260530/rdic-namakn-yndunel-enq-i-gitutjun-tke-nakharary-pndum-e-bvovandakutjuny-sur-che-102814480.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89291934_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1c276599dcea408c9ef5e06db7b13d6e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, նամակ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, դավիթ խուդաթյան

հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, նամակ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, դավիթ խուդաթյան

Բաժանորդագրվել

Խուդաթյանի խոսքով՝ գազի մատակարարումները բնականոն շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՌԴ-ից ստացված նամակը՝ գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ, հայկական կողմն ընդունում է ի գիտություն։ Տավուշում news.am-ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բնականոն աշխատանքային հարաբերություններ են։

«Ստացված գրության բովանդակությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում, շատ ավելի սուր է ներկայացվում, կարծում եմ՝ նաև ընդդիմադիր շրջանակների կողմից ուղղորդված, որովհետև կարծում են՝ այդկերպ կարող են քարոզարշավում և ընտրությունների պրոցեսում հաջողություն ապահովել»,- նշեց Խուդաթյանը։

Բայց թե ինչպիսին է գրության բովանդակությունը, Խուդաթյանը չցանկացավ մեկնաբանել՝ դա իր կողմից ոչ կոռեկտ համարելով, քանի որ նամակը հասցեագրված է ԱԳՆ–ին, ոչ թե ՏԿԵՆ–ին։

Նա նաև ընդգծեց, որ գազի բնականոն մատակարարումները շարունակվում են, մշտական կապ է պահվում ռուս գործընկերների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ։

Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը, Խուդաթյանը նշեց՝ այս պահին չէր ցանկանա հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ, ըստ նրա, աշխատանքային հարաբերությունները բնականոն ընթանում են։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 27-ին Մոսկվան Երևանին նամակ է ուղղել, որով տեղեկացվում է, որ ՀՀ–ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Leave a comment