Բագրատ Գալստանյանի պաշտպանը միջնորդեց որպես վկա հրավիրել Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին «Սրբազան պայքար» շարժման գործով դատական նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

05.02.2026 | 17:40

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ինչպես նաև՝ Հովհաննես Ավետիսյանին:

Նշենք, որ այս գործով մեղադրյալներին ձերբակալելուց հետո Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հարցազրույցներ են տվել, և այժմ պաշտպանական կողմը նրանց հարցեր ունի:

Ինչ վերաբերում է Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, ապա նրանք, ըստ Խուդոյանի, վարույթի համար կարևոր հանգամանքներ կարող են հայտնել։ Նշենք, որ քրեական վարույթը հարուցելուց հետո Քննչական կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել: Այս ձայնագրություններից մեկում՝ հայտնի «գյուլլելու» դրվագում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրուցում է Հովհաննես Ավետիսյանի հետ:

Արաքս Մամուլյան

Leave a comment