Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՝ ՀՀ ղեկավարության կողմից ԵՄ-ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՝ ՀՀ ղեկավարության կողմից ԵՄ-ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությանը», -ասված է նախարարության կայքում։