Հորմուզի նեղուցի խափանումները սպառնում են համաշխարհային վառելիքային անվտանգությանը

Միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարները նախազգուշացրել են, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետևանքով նավթի համաշխարհային պաշարների կտրուկ նվազումը կարող է արդեն այս ամռանը լուրջ սպառնալիք դառնալ վառելիքային անվտանգության համար։

Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Միջազգային էներգետիկ գործակալության (IEA), Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարները։

«Եթե նավագնացության հոսքերը չվերադառնան բնականոն հուն, ապա Հյուսիսային կիսագնդում ամառային պահանջարկի գագաթնակետին ընդառաջ նավթի համաշխարհային պաշարների շարունակական և արագ սպառումը կստեղծի աճող ռիսկեր վառելիքային անվտանգության, շուկայի կայունության և ընդհանուր տնտեսական դիմակայունության համար»,-նշվում է համատեղ հայտարարության մեջ։

Միջազգային կառույցները մտահոգություն են հայտնել, որ էներգակիրների մատակարարման հետագա խափանումները կարող են բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության և էներգետիկ շուկաների կայունության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment