Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը

Քաղաքականություն

29.05.2026 | 22:57

Այսօր՝ մայիսի 29-ին, Աբովյանի քաղաքապետարանի հրապարակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որին մասնակցել է շուրջ 3,920 մարդ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աերոնկարահանման միջոցով իրականացված հաշվարկի համաձայն, սակայն դրան չեն ներառվել ծառերի տակ գտնվող մարդկանց։

«Այսօր՝ մայիսի 29-ին, Աբովյանի քաղաքապետարանին կից հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:46-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3920 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment