ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ալիևն ասել է՝ ադրբեջանցիները մեքենաներով ՀՀ կգան, բայց հետո տանկերով կմտնեն, երբ աշխարհաքաղաքական մակարդակում կոնյուկտուրան փոխվի, ստորագրված թղթերին չպետք է խաբվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
ԱՄՆ պետքարտուղարի այցից խոսելիս Բադալյանը նկատեց, որ նրա այցը ռևիզյա էր, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ հարաբերություններում չի վերանայելու ամերիկյան կողմի պայմանավորվածությունները։
«Ռուբիոյի ու Թրամփի գրառումը չի փրկելու Փաշինյանին, նա ունի իշխանություն պահելու լուրջ խնդիրներ, Ամերիկան իր շահերն է ուզում փրկել։ Իրենց խնդիրն է թույլ չտալ, որ այստեղ ԱՄՆ-ի քաղաքական ակտիվությունը նվազի։ ԵՄ-ի «բլիցկրիգը» Հայաստան միայն Փաշինյանի փիառի համար չէր, եկան իրենց հետաքրքրությունների և ազդեցության հաստատման համար», – մեկնաբանեց քաղաքական մեկնաբանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ