«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է մոտոցիկլետներով երթի

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է մոտոցիկլետներով երթի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմել է Երևանի քաղաքապետարան։ Դաշինքի ներկայացուցիչը ներկայացրել է իրազեկում՝ հունիսի 4-ին՝ ժ.13.00-15.00-ը, Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից՝ Տիգրան Մեծի պողոտա-Երվանդ Քոչարի փողոց-Վարդանանց փողոց-Սախարովի հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց երթուղով մոտոցիկլետներով երթ անցկացնելու վերաբերյալ:

Մոտոցիկլետներով երթին նախատեսվում է 20-ից 30 մոտոցիկլ և 2 ավտոմեքենա նկարահանման համար։ Երթը նախընտրական է։

Leave a comment