https://arm.sputniknews.ru/20260529/ngnn-khvochyndvotner-e-steghtsum-arcakhcineri-yntrakan-iravunqi-iracman-hamar-pastaban-102797187.html
ՆԳՆ–ն խոչընդոտներ է ստեղծում արցախցիների ընտրական իրավունքի իրացման համար. փաստաբան
ՆԳՆ–ն խոչընդոտներ է ստեղծում արցախցիների ընտրական իրավունքի իրացման համար. փաստաբան
Sputnik Արմենիա
Ռոման Երիցյանի խոսքով` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի, քանի որ արցախցիներին ընտրական… 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T20:41+0400
2026-05-29T20:41+0400
2026-05-29T20:48+0400
հայաստան
արցախ
արցախցի
դատարան
ռոման երիցյան
ընտրություններ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102795550_0:133:2560:1573_1920x0_80_0_0_622de9ad9de4200d45a3b0526c7508ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը խոչընդոտում է արցախցիների ընտրական իրավունքի իրացումը։ Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց փաստաբան Ռոման Երիցյանը։Փաստաբանը հայտնեց` այս շաբաթ 4 արցախցիներ դիմել են դատական պաշտպանության` իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով։«Դատարանը 4 դիմողից 3–ի պահանջը բավարարել է։ Այդ որոշումները վերանայման կամ բողոքարկման ենթակա չեն։ 1–ի մասով դատարանը մերժել է, քանի որ վեճը ենթակա է ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով, այսինքն` չի ասել` արցախցին չունի ընտրական իրավունք»,– ասաց Երիցյանը։Նա ընդգծեց` Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է ունենալ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե արցախցին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։Փաստաբանը շեշտեց` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի։Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Երիցյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102795550_143:0:2418:1706_1920x0_80_0_0_31510ce7651f40c53e535e291496dcf3.jpg.webp
հայաստան, արցախ, արցախցի, դատարան, ռոման երիցյան, ընտրություններ, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, արցախ, արցախցի, դատարան, ռոման երիցյան, ընտրություններ, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ռոման Երիցյանի խոսքով` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի, քանի որ արցախցիներին ընտրական իրավունք տալու որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը խոչընդոտում է արցախցիների ընտրական իրավունքի իրացումը։ Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախցին, անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, ՀՀ քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց, ունի ընտրական իրավունք, որն արձանագրվել է դատական ակտերով, սակայն ՀՀ ներքին գործերի նախարարությունն անտեսում է այդ հանգամանքը և խոչընդոտներ ստեղծում»,– ասաց նա։
Փաստաբանը հայտնեց` այս շաբաթ 4 արցախցիներ դիմել են դատական պաշտպանության` իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով։
«Դատարանը 4 դիմողից 3–ի պահանջը բավարարել է։ Այդ որոշումները վերանայման կամ բողոքարկման ենթակա չեն։ 1–ի մասով դատարանը մերժել է, քանի որ վեճը ենթակա է ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով, այսինքն` չի ասել` արցախցին չունի ընտրական իրավունք»,– ասաց Երիցյանը։
Նա ընդգծեց` Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է ունենալ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե արցախցին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։
«Որևէ այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ, իսկ որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, ներքին գործերի նախարարությունը օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման նկատմամբ անարգանք է ցուցաբերում։ Դատարանի 3 որոշումների մեջ հստակ նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը, բողոքարկել է մի որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն վերաքննիչ դատարանը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը` արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր»,– ասաց Երիցյանը։
Փաստաբանը շեշտեց` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի։