ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․ Լուկաշենկո

ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

«Դրա մասին է վկայում Աստանայի գագաթնաժողովից հետո 4 առաջնորդների համատեղ հայտարարությունը։

Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում, և ինչ է կորցնում՝ ընտրելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ 4 երկրի առաջնորդների հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար։

Leave a comment