Լուկաշենկոն Մակրոնին հրավիրել է Պուտինի հետ «տղամարդկային» զրույցի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «տղամարդկային» զրույցի։

«Դե, գուցե դուք իրականում չեք ուզում գնալ Մոսկվա, պետք է գաք Մինսկ, և Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ այնտեղ կհանդիպենք», – ասել է Բելառուսի առաջնորդը Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսը միջուկային զենք կօգտագործի միայն հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում։

Բելառուսի նախագահը նշել է, որ համաձայնել է հաջորդ շաբաթ ընդունել Մակրոնի վստահված անձին՝ առկա հարցերը քննարկելու համար։

Պետությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Leave a comment