Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ընթացքում գողություն են բացահայտել


Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։


 


Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։


 


«Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։


 


Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։


 


Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ1

Leave a comment