Նրբություններ կան. ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին

https://arm.sputniknews.ru/20260529/nrbutjunner-kan-rd-pvokhvarchapety-hajastani-ev-eatm-andamakcutjan-masin-102787226.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_271:0:3000:2047_1920x0_80_0_0_afad7ffa081acafbfaa92faa35680db7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը հորդորել է Հայաստանի վերաբերյալ հայտարարության բովանդակության հարցում զինվել համբերությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում նրբություններ կան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Փոխվարչապետին հարցրել են` Աստանայում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովում հաջողվե՞լ է որևէ հարց համաձայնեցնել Հայաստանի հետ։

«Հայաստանը միշտ հավատարիմ է դիրքորոշմանը, և մենք տեսնում ենք, որ իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ», – ասել է Օվերչուկը։

Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության բովանդակության մասին ճշտող հարցին ի պատասխան ՌԴ փոխվարչապետը կոչ է արել զինվել համբերությամբ։

«ԵԱՏՄ գծով գլխավոր անձը Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որը շատ շուտով ասուլիս է տալու։ Այնպես որ զինվեք համբերությամբ, սպասելու շատ քիչ ժամանակ է մնացել»,– ասել է Օվերչուկը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։

Leave a comment