ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է նաև Հայաստանի հարցը, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցվել ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը։
Ռուսաստանի նախագահի օգնականն ասել է, թե ինչու ՌԴ նախագահն առանձին բանակցություններ չի վարել Հայաստանի փոխվարչապետի հետ։ Ըստ նրա՝ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայկական կողմը Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար չի դիմել։