Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել

Բաժանորդագրվել

Լրացվում է

Լուկաշենկոն հայտարարել է, որ համատեղ արտադրություններ ստեղծելու փոխարեն միության անդամ երկրները մրցակցում են և փակում իրենց շուկաները միմյանց համար։ Պետք է հրաժարվել նման պրակտիկայից։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին պետք չէ առիթ տալ մտածելու, որ իրենց համար ուրիշ տեղ ավելի լավ կլինի, քան միությունում։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները սկսել են արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման ընդհանուր մոտեցումներ մշակել, ինչը շատ լավ է, բայց մինչ օրս լուծված չեն օրվա հարցերը` կարգավորված չէ ընդհանուր ֆինանսական շուկան, գործում են առևտրային արգելքներ, այդ թվում` պետգնումների մասով։

«Չեմ հանդիմանում, բայց համառորեն կոչ եմ անում. քանի որ 12 տարի առաջ համաձայնել ենք գնալ խորը տնտեսական ինտեգրման ճանապարհով, բոլոր նպատակները պետք է ժամանակին և ամբողջ ծավալով կյանքի կոչել»,– հայտարարել է Բելառուսի նախագահը:

Leave a comment