Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են նաև Հայաստանի հարցը։
«Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ նշելով, որ նրանք հանդիպել են
Աստանայում ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։
Պեսկովը նշում է, որ ԵՄ-ն հակամարտության կողմ է և չի կարող միջնորդել Կիևի հետ բանակցություններում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարից այլ հայտարարություններ.
– Երևանից որևէ արձագանք չի եղել Ռուսաստանի կողմից Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց նրանք կարող են, եթե ցանկանան, զրուցել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում։
– Կրեմլը դրական է գնահատում Մագյարի՝ Ուկրաինային զենք չմատակարարելու վերաբերյալ որոշումը։
– Ռուսաստանի հետ երկխոսությունից լիակատար հրաժարումը Բրյուսելի ամենամեծ սխալն է. դա դիվանագիտական հարաբերություններում փակուղու պատճառն է։
– Այն փաստը, որ Եվրամիությունը փորձում է գտնել մեկին, ով կարող է զրույց սկսել Ռուսաստանի հետ, դրական է, քանի որ առանց երկխոսության խնդիրները չեն կարող լուծվել։
– Պուտինն ու Միրզիյոեւը սերտ, բարեկամական հարաբերություններ ունեն, ինչը նրանց օգնում է արդյունավետ աշխատել՝ ի շահ Ռուսաստանի և Ուզբեկստանի։
– Բոլոր անդամ պետությունները աջակցում են Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու շահագրգռվածությանն ու ավելի սերտ ինտեգրման հույս ունեն։