ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ավելի քան 500 տոննա հացահատիկ և պարարտանյութ

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութի ևս մեկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից կմեկնեն ցորենով չորս վագոն՝ ընդհանուր 280 տոննա քաշով, և պարարտանյութով չորս վագոն՝ ընդհանուր 277 տոննա։

Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 28,000 տոննա ցորեն, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Բացի այդ, Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան: Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 10,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment