Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկացմամբ՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» մաքսային անցակետում մաքսային ծառայողները կանգնեցրել են Թուրքիայից ներմուծված և 8 200 կիլոգրամ լոլիկով բեռնված ավտոմեքենան։ Գրում է vectornews.ge-ն։
Սահմանային-կարանտինային վերահսկողության ընթացակարգերի շրջանակում պատասխանատու ֆիտոսանիտարի կողմից ապրանքի զննման ժամանակ լոլիկի վրա հայտնաբերվել են կարանտինային վնասակար օրգանիզմին բնորոշ հետքեր։
Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի №463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը ենթակա է վերադարձման արտահանող երկիր։