Իրանցիները ցանկանում են գործարք կնքել և ուզում են բացել Հորմուզի նեղուցը․ ԱՄՆ փոխնախագահ

Մեծ առաջընթաց են գրանցել Իրանի հետ բանակցություններում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել և ուզում են բացել Հորմուզի նեղուցը։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ բացեն Հորմուզի նեղուցը։ Միջուկային խնդրի հետ կապված կան մի քանի հարցեր՝ բարձր հարստացված պաշարները և հարստացման հարցը»,- ասել է Վենսը։

«Մենք նրանց հետ քննարկումների մեջ ենք»,- հավելել է  ԱՄՆ փոխնախագահը։

 

Leave a comment