Հորմուզի նեղուցի շրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Տարբեր աղբյուրներ ներկայացնում են տեղի ունեցող իրադարձությունների տարբեր վարկածներ։
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ տեղի բնակիչների կողմից լսված պայթյունների ձայները կապված են ծովում ընթացող ռազմական բախումների հետ։
Միևնույն ժամանակ, Fars գործակալությունը հայտնում է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են արձակել չորս նավերի ուղղությամբ, որոնք, ըստ աղբյուրի, փորձել են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով առանց նախնական համաձայնեցման։
Զուգահեռաբար շրջանառվում են նաև չհաստատված տեղեկություններ, համաձայն որոնց՝ միջադեպի ընթացքում նախազգուշական հրթիռային հարված է հասցվել ամերիկյան ռազմական նավի ուղղությամբ։
Միջադեպում ներգրավված կողմերի պաշտոնական գերատեսչությունները առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը։