https://arm.sputniknews.ru/20260529/vvolgvogradi-marzum-ats-i-hardzakman-hetevanqvov-tghamard-e-zvohvel-102753619.html
Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
Sputnik Արմենիա
ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում… 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T10:01+0400
2026-05-29T10:01+0400
2026-05-29T10:02+0400
վոլգոգրադ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79720214_0:228:2831:1820_1920x0_80_0_0_b287c7a49e43f0d29087556cc76ac4d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին։ Եվս մեկ մարդ վիրավորվել է քաղաքի Վերշինինի փողոցում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Տեղեկությունները հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը:«Ճշտված տեղեկություններով` Կիևի հանցավոր ռեժիմի անօդաչու թռչող սարքերի գիշերային ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, կա զոհ։ Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանում 60-ամյա տղամարդ է զոհվել, ծանր վիճակում հոսպիտալացվել է 55-ամյա կին: Եվս մի հոգի վիրավորվել է Վերշինինիփողոցում գտնվող տանը. նա բժշկական օգնություն է ստացել տեղում, հոսպիտալացման կարիք չկա», – MAX հարթակում գրել է մարզպետը:Բոչարովը մանրամասնել է, որ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաև տեղի են ունեցել լոկալբռնկումներ, որոնք բոլորն էլ մարվել են։
վոլգոգրադ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79720214_41:0:2772:2048_1920x0_80_0_0_341c2995b2b97b4d9c40ea88419fc46f.jpg.webp
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաևտեղի են ունեցել լոկալ բռնկումներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին։ Եվս մեկ մարդ վիրավորվել է քաղաքի Վերշինինի փողոցում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Տեղեկությունները հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը:
«Ճշտված տեղեկություններով` Կիևի հանցավոր ռեժիմի անօդաչու թռչող սարքերի գիշերային ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, կա զոհ։ Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանում 60-ամյա տղամարդ է զոհվել, ծանր վիճակում հոսպիտալացվել է 55-ամյա կին: Եվս մի հոգի վիրավորվել է Վերշինինիփողոցում գտնվող տանը. նա բժշկական օգնություն է ստացել տեղում, հոսպիտալացման կարիք չկա», – MAX հարթակում գրել է մարզպետը:
Բոչարովը մանրամասնել է, որ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաև տեղի են ունեցել լոկալբռնկումներ, որոնք բոլորն էլ մարվել են։