Մեսսին կարող է վերադառնալ ակումբ, որտեղից սկսել է մեծ ֆուտբոլը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբը ծրագրում է ապագայում թիմ վերադարձնել աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնել է ակումբի փոխնախագահ Խուան Մանուել Մեդինան։

Ըստ նրա՝ նախագծի իրականացմանը ներգրավված են նաև երկրի իշխանությունները, որոնք օգնում են ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ Մեսսիի հնարավոր տեղափոխության համար։

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Մեսսին «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում հանդես գա 2027 թվականի առաջին կեսին։ Առայժմ սա միայն գաղափար է, նախագիծ, որը դուրս է գալիս մեկ ակումբի շրջանակներից։ Այն Ռոսարիո քաղաքի, նահանգի և ամբողջ արգենտինական ֆուտբոլի համար է»,- Մեդինայի խոսքերն է մեջբերում TN-ը։

Նշվում է, որ արգենտինացու շրջապատի հետ արդեն բանակցություններ են վարվել, սակայն վերջնական որոշում դեռևս կայացված չէ։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Նյուելս Օլդ Բոյզի» սան է, որի ակադեմիայում մարզվել է 1994-ից 2000 թվականներին։

Leave a comment