Սերժ Սարգսյանն ասում էր՝ 80-ականների զենքեր. 2018-ի դրությամբ 70 %-ը եղել է 50-70-ականների. վարչապետ


Քանդված է եղել ժառանգություն թողնված բանակը, սպառազինության 70 տոկոսը եղել է մաշվածության վերջին աստիճանի, օրվա ասուլիսում հայտարարել է վարչապետը, նշել՝  Հանրապետության հրապարակում չի ցուցադրվել գեթ մեկ միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, և որը արտադրված չէ Հայաստանի համար:  Գազի պայմանագրի հնարավոր վերանայման մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսի նամակները Հայաստանի համար նորություն չեն: Երկաթուղու հետ կապված խնդիրը լուծելու համար աշխատում են Ռուսաստանի գործընկերների հետ՝ գտնելու փոխշահավետ լուծումներ: Պետության ղեկավարի խոսքով՝ մեր երկրի տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, Հայաստանի տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ: Վարչապետը նշել է՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ, որոնց անկյունաքարը TRIPP նախագիծն է:  


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ13

Leave a comment