ԿՀՎ նախկին աշխատակցին մեղադրում են միլիոնավոր դոլարների ոսկու ձուլակտորներ հափշտակելու մեջ

Բաժանորդագրվել

Դևիդ Ռաշի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 300 ոսկու ձուլակտոր՝ ընդհանուր մոտ 40 միլիոն դոլար արժողությամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել տասնյակ միլիոնավոր դոլարների ընդհանուր արժողությամբ ոսկու ձուլակտորներ և արտարժույթ հափշտակելու համար։ CNN-ը, հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին և իր աղբյուրներին, աշխատակիցը՝ Դևիդ Ռաշը, ամբողջ թալանածը դուրս է բերել հենց ԿՀՎ-ի շենքից։

Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոսկու ավելի քան 300 ձուլակտոր՝ ընդհանուր մոտ 40 միլիոն դոլար արժողությամբ, ինչպես նաև 2 միլիոն դոլար կանխիկ դրամ և 35 բրենդային ժամացույց։

Գործի նյութերի համաձայն՝ անցյալ տարվա վերջին Ռաշը, որն այն ժամանակ դեռ աշխատում էր ԿՀՎ-ում, պահանջել և ստացել է գումար և արժեքավոր իրեր՝ «ծառայության հետ կապված ծախսերի համար»։

Ռաշը ԿՀՎ-ում աշխատել է 17 տարի։

Leave a comment