ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Զորահանդեսները միայն ընտրությունից առաջ չպետք է անել, այլ՝ Բանակի, Անկախության օրը, ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում, որպեսզի հանրության մոտ սնուցվի ոգեղենության զգացումը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Խոսելով քարոզարշավից՝ Նորիկյանը ընդգծեց, որ իր գնահատմամբ, անբովանդակ ու անմակարդակ քաղաքական պայքար է ընթանում, ՀՀ-ի ռազմավարական հեռանկարին վերաբերող բանավեճ չկա։
«Մարտի մեկին էլ կարող է Փաշինյանը գնալ, ընտրության երկրորդ փուլ նշանակել, հաղթած թեկնածուին կալանավորել, ամեն բան հնարավոր է, եթե Փաշինյանը չընտրվի, բայց ժողովուրդը պետք է պատրաստ լինի տեր կանգնել իր որոշմանը», – մեկնաբանեց Նորիկյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ