Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ​​ներկայացուցիչների նիստերին․ գլխավոր քարտուղար

Քաղաքականություն

28.05.2026 | 14:54

Հայաստանը շարունակում է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական ​​ներկայացուցիչների ամենշաբաթյ հանդիպումներին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Այսօրվա դրությամբ, քանի դեռ հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել, այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ է։ Հետևաբար, նրանք ամեն շաբաթ մասնակցում են մշտական ​​ներկայացուցիչների նիստերին, մենք փոխանակվում ենք տեղեկատվությամբ և փաստաթղթերով»,- «Սոյուզնի» հեռուստաալիքին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ «ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment