Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիրն անվանել է «նախընտրական քարոզարշավին օգնություն»

Քաղաքականություն

28.05.2026 | 21:24

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ավելի շատ նման է «ընտրարշավին օգնության»: Նման գնահատական է հնչեցրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Դա ավելի շատ նման է ընտրարշավի կամ օգնության»,- հայտարարել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ այս պահին դժվար է վերլուծել ստորագրված փաստաթուղթը, քանի որ մանրամասներ չկան։

Շոյգուն նշել է, թե ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է պարունակի հստակ սահմանված ոլորտներ․ «Մենք դա դեռ չենք տեսել»։

Այս շաբաթվա սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել էին երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment