ԵԱՏՄ–ի և Իրանի պայմանագիրը մեկ տարում 15%-ով ավելացրել է առևտուրը. ԵՏՀ առևտրի նախարար

https://arm.sputniknews.ru/20260528/eatmi-ev-irani-pajmanagiry-mek-tarum-15-vov-avelacrel-e-arevtury-eth-arevtri-nakharar-102746155.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241505_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5e6ba91ff3257c2eb1fe505376e635c4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, անդրեյ սլեպնյով

եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, անդրեյ սլեպնյով

Բաժանորդագրվել

2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում՝ ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, աճել է 15%-ով: Այս մասին Աստանայում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովը Իրանի առևտրի, արդյունաբերության և ընդերքօգտագործման նախարար Մոհամմադ Աթաբակի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի իրականացման, առևտրային խոչընդոտների նվազեցման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հարցեր:

Աթաբակն ընդգծել է մաքսային փոխգործակցության, ծագման հավաստագրերի, տրանսպորտի, ստանդարտների և համագործակցության այլ ուղղությունների հարցերով մասնագիտացված աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:

ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետ

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը:

Leave a comment