Ռուսաստանը «առաջընթաց քայլեր» է սպասում ուկրաինական կողմից, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
– Ուկրաինացիները գիտեն, թե ինչ պետք է անեն բանակցություններում հաջողության հասնելու համար։ Պուտինից Թրամփին որևէ ուղերձ չի փոխանցվել։
– Ռուսաստանն ԱՄՆ-ին «համապատասխան խողովակներով» փոխանցել է Կիեւի վրա հարվածների վերաբերյալ առաջարկություն, սակայն դեռևս պատասխան չի եղել։
– Պուտինի՝ Ղազախստան այցի օրակարգի բոլոր հարցերի շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել։
– Պուտինն ու Տոկաևը երեկ կարողացել են մանրամասն քննարկել Ուկրաինան բարեկամական ճաշի ժամանակ։
– «Դե, ի՞նչ կարող ենք անել։ Թող նրանք լուծեն դա» [Եվրոպայում Ռուսաստանի հետ բանակցողի թեկնածուի հարցը]։
– ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը կքննարկվի ուրբաթ օրը կայանալիք «հնգյակի» գագաթնաժողովում։
– Ռուսաստանը, «իհարկե», քննարկելու բան ունի եվրոպացիների հետ։