Շոյգուն նախադրյալ չի տեսնում, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան չլինի

Քաղաքականություն

28.05.2026 | 18:40

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինելու նախադրյալներ չկան։

«Ինչ վերաբերում է ռուսական բազային, այն աշխատում  է, գործում է։ Մենք դեռևս որևէ նախադրյալ չենք տեսնում դրա համար։ Այդ բազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար»,- լրագրողներին ասել է Շոյգուն։

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում 1995 թվականից։ 2011 թվականին բազայի տեղակայման ժամկետը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment