Իրանի Անվտանգության խորհուրդը գնահատել է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Ռուս-իրանական ռազմավարական համագործակցությունը նպատակաուղղված է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող 1-ին միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։

«Իրանը և Ռուսաստանը հարևան երկրներ են, որոնք ընդհանուր տեսակետներ ունեն կարևոր միջազգային հարցերի շուրջ։ Այս ընդհանուր տեսակետների հիման վրա մենք կառուցում ենք ռազմավարական գործընկերություն։ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զարգանում է։ Այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, այլ միայն աշխարհում և տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության համար», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment