ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կարողանա գազ ստանալ նույն գնով. Սերգեյ Ցիվիլյով

Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել ներկայիս գներով, եթե երկիրը միանա ԵՄ-ին. ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

«Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմապատիկ ավելի բարձր է։ Հետևաբար, այս նամակի էությունն այն է, որ երբ օրենքն ընդունվի, իհարկե, հանրաքվե կլինի։ Եվ մեզ համար նրանք եղբայրական ժողովուրդ են՝ հայ ժողովուրդը։ Հետևաբար, ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա նրանց մատակարարել ներկայիս գնով, եթե նրանք անցնեն Եվրասիական տնտեսական միությունից ԵՄ», – նշել է Ցիվիլյովը։

«Ես կարծում եմ, որ երբ հայ ժողովուրդը կայացնի այս որոշումը, նա պետք է հասկանա այս տնտեսական նկատառումները», – հավելել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը՝ ընդգծելով, որ սա էր նամակի միակ նպատակը, քանի որ Ռուսաստանը միշտ հայ ժողովրդին վերաբերվել է որպես եղբայրական ժողովրդի։

«Դեռևս պատասխան չկա։ Բայց, կարծում եմ, նամակում դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Մենք բոլորս եվրասիական տնտեսական համագործակցության մաս ենք կազմում։ Այս հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցվել են տարիներ շարունակ։ Գաղտնիք չէ, որ նրանք նավթ և գազ են ստանում բավականին շահավետ գներով», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment