Սամվել Կարապետյանը Հայաստանի Իվանիշվիլին է

Թիվ 1 մեդիայի հիմնադիր Էդգար Բաբայանը գրել է.

Սամվել Կարապետյանը Հայաստանի Իվանիշվիլին է։ Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե Իվանիշվիլին ինչ բերեց Վրաստանին՝ կոռուպցիայի, հանցագործությունների, ազգային հարստության թալանի վրա հիմնված դիկտատուրա, զանգվածային քաղաքական հետապնդումներ, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումներ, միջազգային մեկուսացում և Մոսկվայի ստրկացում։

Սիրելի հայ հարևաններ, դուք նման երկի՞ր եք ուզում ունենալ։ Ինչքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող իշխանությանը, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը։

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնում էր այլ հարևաններից՝ շատ ավելի էժան գնով։ Հայաստանը նույնպես կարող է այդպես անել։

Հիմա, երբ ձեզ աջակցում են թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան, մի՛ կորցրեք այդ հնարավորությունը և մի՛ կտրեք ձեզ աշխարհից։

Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ ցավալի նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը կլինի բացարձակ ինքնասպանություն, և ես հույս ունեմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի։

Կեցցե՛ Հայաստանը։

Leave a comment