ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսին անդրադարձել է ներքաղաքական վերջին հայտարարություններին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած սպառնալիքներին։
Պատասխանելով հայտարարությանը, թե ընտրություններում հաղթանակը գողանալու դեպքում պատրաստ են հեղափոխության («պերեվարոտի»), վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին: Կոմիտեն հաղորդագրության հետ մեկտեղ հրապարակել էր նաև ձայնագրություններ։
«Մասկվայից կոնկրետ ասում են՝ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու»,- ասվում է ձայնագրությունում։
Դիտումների քանակ7