Չինաստանի և ՌԴ–ի զինվորականները կխորացնեն համագործակցությունը. ՉԺՀ ՊՆ

Բաժանորդագրվել

Մոսկվան և Պեկինը կամրապնդեն համակարգումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ռիսկերին և մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Չինաստանը և Ռուսաստանը մտադիր են շարունակել ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Բինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` կողմերը կշարունակեն զարգացնել զինված ուժերի միջև ավանդական բարեկամությունը, ամրապնդել փոխադարձ ռազմական վստահությունը և բարելավել փոխգործակցության մեխանիզմները։ Նախատեսվում է նաև ընդլայնել համատեղ զորավարժությունները, ծովային և օդային պարեկությունը։

Ցզյան Բինը նշել է, որ Մոսկվան և Պեկինը կուժեղացնեն համակարգումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ռիսկերին և մարտահրավերներին համատեղ դիմակայելու, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։

Leave a comment