Հայկական արտադրության ԱԹՍ-ներ՝ Հանրապետության օրվա զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ Հրապարակում ցուցադրվել են Զինված ուժերի բոլորովին վերջերս կազմավորված անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները՝ զորքերի պետ, արիության մեդալակիր գնդապետ Կորյուն Փիլիպոսյանի գլխավորությամբ։

Առանձին ներկայացվել են ԱԹՍ-ների տեսակները, այդ թվում հայկական արտադրության։

Անօդաչու թռչող սարք՝ «Կայծակ» սարքը նախատեսված է շարժական և անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև 17 կիլոմետր խորությամբ։

Ներկայացվել է հայկական  արտադրության «Աերոդինամիքս» ընկերության «Մեղու-5» անօդաչու թռչող սարքը։

«Մեղու-5»-ը նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թռչել 90 կիլոմետր ժամ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կիլոմետր շառավղով։ Միջոցը համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու և նշանակետերն արդյունավետ խոցելու համար։

Համակարգի կազմում կարող է օգտագործվել վերահաղորդման կայան, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները կատարել առավելագույն արդյունավետությամբ և շահագործող անձնակազմի կորստի նվազագույն ռիսկով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment